Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Այգեգործ Երեմ Առաքելյանն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում խաղողի մոտ 100 տեսակ է աճեցնում։ Իր այգու հյուրերին նա զարմացնում է ոչ միայն խաղողի տեսնված ու չտեսնված տեսականիով, այլև ինքնաշեն տրակտորով։ Անունը՝ «ԵրԱզ», ինչպես ինքն է ասում՝ «Երեմի ավտոզավոդ», հոգին՝ Ժիգուլու, բնավորությունը՝ իսկական բուլդոզերի։ Ինքնաշեն տրակտորն արդեն երեք տարի է՝ անդավաճան ծառայում է գյուտարար այգեգործին։ Հզորությունը տեղն է, ծախսը` քիչ։ Այգեգործի համար` իսկական «մուրազ»։