Thursday, 06 August, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները»

Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները»У вашего броузера проблема в совместимости с HTML5

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ միանգամից երեք քրեական գործ է հարուցվել։ Այսօր առավոտից նրա տանը խուզարկումներ էին անցկացվում։
Ծառուկյանի տան դիմաց հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ քաղաքական գործիչ և երկրի ամենախոշոր գործարարներից մեկին աջակցելու համար։
Խուզարկությունից որոշ ժամանակ անց Ծառուկյանը դուրս եկավ ու իշխանությանը մեղադրեց քաղաքական վրեժ լուծելու մեջ։ Նա հայտնեց, որ ԱԱԾ է գնում՝ հարցաքննության։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հրապարակեց քրգործերի մանրամասները։ Դրանցից մեկը վերաբերում է խաղատների ապօրինի գործունեությանը, որի հետևանքով պետությանը 60 միլիոն դոլար վնաս է հասցվել։ Երկրորդ գործը կապված է 2017 թվականին ընտրակաշառք բաժանելու հետ։ Երրորդը՝ ապօրինի հողատարածքներ տրամադրելու համար։
Այնուհետև Ծառուկյանի կողմնակիցները հավաքվեցին ԱԱԾ շենքի մոտ։
Ոստիկաններն օրվա ընթացքում պարբերաբար ձերբակալում էին ակցիայի մասնակիցներին։ Նրանք պահանջում էին պահպանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված հայտարարված արտակարգ դրության կանոնները։
Ոստիկանները առանձին դեպքերում փորձում էին բերման ենթարկել նաև Ծառուկյանի կուսակցության պատգամավորներին։ Սակայն հետո, երբ դեմքով ճանաչում էին նրանց, բաց էին թողնում։ Խորհրդարանականները որոշ ժամանակով նույնիսկ փակել էին փողոցը։
Իրավապահները ձերբակալել էին նաև ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։
Այդ ընթացքում Ծառուկյանը ԱԱԾ-ի շենքում էր։

Мой аккаунт