Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ-Քարենբաուերը կոչ է արել ՆԱՏՕ–ի հետ միասին «ռուսական սպառնալիքի» ընդհանուր հասկացություն մշակել։ Նրա կարծիքով` այդ հարցը դաշինքի համար որոշիչ է։ «Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ մենք Եվրոպայում և ՆԱՏՕ–ում ուժեղ ենք և հետևողական, ուզում ենք լրջորեն աշխատել այն սպառնալիքի դեմ, որը բխում է Ռուսաստանից», – ամերիկյան AtlanticCouncil վերլուծական կենտրոնում բանավեճի ժամանակ հայտարարել է Քրամփ-Քարենբաուերը։ Նրա կարծիքը, սակայն, չեն կիսում մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ և գործարարներ։ Նրանք կոչ են անում Ռուսաստանի հետ զարգացնել համագործակցությունն ու երկխոսությունը, քանի որ ի դեմս Մոսկվայի շահավետ գործընկեր են տեսնում։ Տեսանյութը պատմում է, թե ինչ է կանգնած Քրամփ-Քարենբաուերի հայտարարությունների հետևում և ինչպես դրանք կարող են վնասել Գերմանիային