Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին պատժամիջոցներով է սպառնում «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով։ Մոտակա օրերին Պետդեպարտամենտը պետք է հրապարակի այն կազմակերպությունների անունները, որոնք, նրա կարծիքով, մասնակցում են գազատարի կառուցմանը։ Այդ ընկերությունները կարող են ընկնել ամերիկյան նոր սահմանափակումների տակ։
«Հյուսիսային հոսք 2»-ը գազը Ռուսաստանից Եվրոպա է հասցնելու Բալթիկ ծովի հատակով։ Դրա հզորությունը գնահատվում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր։ ԱՄՆ-ն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել նախագծի մասնակիցների դեմ՝ դրա իրականացումը կանխելու նպատակով։ Ռուսաստանում և Եվրոպայում կարծում են, որ ամերիկացիներն այդկերպ փորձում են ԵՄ-ի «վզին փաթաթել» ավելի թանկ հեղուկացված գազը։