Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Սարգիս Բազինյանը պատերազմական դրության առաջին օրերից նախնական մարտական պատրաստականության և մինչբժշկական առաջին օգնության անվճար դասընթացներ է անցկացնում։
Սեմինարների ժամանակ մասնակիցները սովորում են նախնական կրակային պատրաստություն, զենքի հետ ճիշտ վարվելու հմտություններ, ճիշտ նշանառություն։
Դասընթացի մասնակիցներին սովորեցնում են նաև ներարկումներ անել, արագ ճնշող վիրակապեր դնել, արհեստական շնչառություն տալ ու սրտի աշխատանքը վերականգնել։
Դասընթացների ժամանակ լինում են նաև սիմուլյացիոն տեսարաններ, որոնք օգնում են հաշված վայրկյանների ընթացքում կողմնորոշվել և շարժվել իրավիճակին համապատասխան։
Հայաստանի Կրավ Մագա ֆեդերացիայում արդեն վերապատրաստվել է մոտ 500 մարդ: