Thursday, 13 August, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Ինչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվական

Ինչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվականУ вашего броузера проблема в совместимости с HTML5

ԱՄՀ-ի զեկույցներում նշվում է, որ 2020 թվականը համաշխարհային տնտեսության վրա ունեցած իր բացասական ազդեցության աստիճանով ու մասշտաբներով հավասարազոր է եղել նախորդ դարի մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանին։ Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյնաը գտնում է, որ այս տարին մենք պետք է մտնենք տնտեսական տեղաշարժերի հեռանկարների ուղղությամբ ավելի տեղեկացված։ Մասնավորապես կարևոր է, որ բիզնեսն ուշադրությամբ հետևի ֆիսկալ և մոնետար քաղաքականությունների իրականացմանը։ Դրանք տնտեսությունն աշխուժացնելու կարճաժամկետ գործիքներն են։ Առավել երկարատև գործիքակազմերից է կայուն աճի քաղաքականության վրա հիմնված ռազմավարական քայլերը։ Այսինքն Երկրի այսօրվա տնտեսական աճը չպետք է վնասի հաջորդ սերունդների կայուն զարգացմանը։ Մյուս հիմնարար գործիքը մարդկային կապիտալի վրա ֆոկուսավորվելու նորարարությունների շարունակական խթանումն է։
Ավելի մանրամասին` բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանի և հաղորդավար Արամ Չախոյանի զրույցում։

Мой аккаунт