Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Այս տարվա Ամանորը տարբերվում էր նախորդ բոլոր Ամանորներից։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել` պարզելու համար՝ քաղաքացիների համար ինչով է այն տարբերվել և ինչ սպասումներ ունեն 2021-ից։ Հարցվողների մեծամասնության համար Ամանորը տխուր էր, դիմավորում էին տանը` առանց տոնական տրամադրության։ Մարդիկ ասում էին, որ պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են դարձել։ «Պատերազմից հետո բոլոր օրերն էլ սովորական են ինձ համար, չեն տարբերվում մեկը մյուսից»,- ասաց քաղաքացին։
Այսօր` Հին նոր տարին, ևս սովորական օր է, տոնական տրամադրություն մարդկանց մոտ չկա։
Իսկ նոր` 2021 թվականից սպասումները մեծ են, քաղաքացիների ցանկությունն է, որ խաղաղություն լինի, և հիվանդությունը վերանա։ Նրանք գիտեն` հայ ժողովուրդը ստեղծարար է, խաղաղ պայմաններում ամեն ինչ էլ կարող է ստեղծել։