Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Արձակագիր, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Շուշիի հայկական ծագումնաբանությանը, քաղաքի էթիկ ու դեմոգրաֆիական նկարագրին, ինչպես նաև Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։
Բակուր Կարապետյանի հավաստմամբ` գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, կոթողներ ու արձանագրություններ, որոնք աներկբայորեն վկայում են Շուշի քաղաքի հայկական ծագումնաբանության մասին։ Փաստագրական նյութերից շատերը տեղ են գտել Կարապետյանի հեղինակած և օտար լեզուներով թարգմանված աշխատություններում։