Friday, 20 June, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Կարինե Խոդիկյանը` պատերազմական իրավիճակում մտավորականի դերի մասին

Կարինե Խոդիկյանը` պատերազմական իրավիճակում մտավորականի դերի մասինУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է պատերազմական իրավիճակում մտավորականի դերի մասին թե’ առաջնագծում, թե’ թիկունքում: Խոդիկյանի խոսքով՝նրանցից մեկն այսօր արցախյան հերոսի դիմանկարն է կերտում, մեկ ուրիշը գրում մեր պարքարի երգը, որ գուցե որոշ ժամանակ անց մեր սրբազան հայրենականի դրոշմը պիտի դառնա։
«Իհարկե, շատ տարբեր են առաջնագիծն ու թիկունքը։ Բայց նաև մենք այնքան միացած ենք` հոգով, սրտով, կամքով, որ չկա մեկը, որ չմտածի `էլի ինչ–որ բան անելու մասին, որ մեր զավակներին, որոնք այսօր նաև մեզ են պաշտպանում, մեր վաղն են պաշտպանում, մեր լինելությունն են պաշըպանույմ, գոնե ինչ–որ բանով երախտապարտ լինենք»,– ասաց նա։
Ինքը` Խոդիկյանը, խոստովանում է` իր կյանքը սկսվել է սեպտեմբերի 27-ից։ «Այն ամենը, ինչ եղել է դրանից առաջ, այսօր այլևս գոյություն չունի»,-ցավով է նշում Կարինե Խոդիկյանը:

Мой аккаунт