Friday, 20 June, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ աշխարհով

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ աշխարհովУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Աշխարհը դեռ չէր լուծել կորոնավիրուսի խնդիրը, երբ նոր «համավարակ» եկավ՝ բողոքի համավարակը։ Ռասիզմի և ոստիկանական կամայականությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում բազմաթիվ երկրներում։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ձերբակալության ժամանակ գրանցված մահվան պատճառով սկզբում բողոքի ցույցեր ծավալվեցին Մինեապոլիսում, որտեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը։ Շատ արագ դրանք տարածվեցին ամբողջ ԱՄՆ—ում և դուրս եկան երկրի սահմաններից։
Հարյուրավոր մարդիկ «Չեմ կարողանում շնչել» և «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն» պաստառներով փողոց են դուրս եկել Նիդեռլանդներում, Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հունաստանում ցուցարարները ԱՄՆ հյուպատոսարանի առջև այրել են Ամերիկայի դրոշը։ Անկարգություններով են ավարտվել բողոքի ցույցերը Կանադայում և Ֆրանսիայում, որտեղ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Դեպքի վայրի կադրերը՝ մեր տեսանյութում։

Բողոքի ակցիաները ԱՄՆ-ում՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով, տարածվել են ամբողջ աշխարհում

Мой аккаунт