Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Բաքվում ընթանում է հայ ռազմագերիներին առնչվող բեմականացված դատավարություն, որով Ադրբեջանի իշխանությունը ձգտում է հերոսանալ սեփական ժողովրդի աչքերում և ցավ պատճառել հայ ռազմագերիների հարազատներին ու ողջ մեր հանրությանը: Սակայն այդ դատական գործընթացը, ըստ էության, իրավական տեսանկյունից առ ոչինչ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԻԵԴ–ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա կարծիքով` Բաքվի դատարանում իրավական մեխանիզմները չարաշահվում են քաղաքական նպատակներով, և քանի որ Ադրբեջանը կեղծ փաստարկներով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Սահակյանը խոստանում է`իրենք ՄԻԵԴ–ում կապացուցեն հայ ռազմագերիներին ներկայացված շինծու մեղադրանքները և կմերկացնեն Ադրբեջանի իրական դեմքը, առավել ևս, որ հայ ռազմագերիները պաշտպանված են միջազգայնորեն։