Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցին և միջազգային ճանաչման գործընթացին հատկապես հետպատերազմյան իրողությունների համատեքստում։
Էդիկ Մինասյանի դիտարկմամբ`Թուրքիայի ցեղասպանական վարքագիծն ամենևին չի փոխվել և Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունն առավել քան ակնհայտ է` ունենալով ցայտուն դրսևորումներ։ Մինասյանը ևս մեկ անգամ անդրադարձավ ԱՄՆ–ի նախագահին ուղղված հայ պատմաբանների նամակին` նշելով, որ վաղուց հասունացել է այն պահը, երբ Միացյալ Նահանգները կարող է վերջնականապես ու ամբողջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը հիմք կհանդիսանա նաև այլ պետությունների համար, որոնք կարող են համալրել Մեծ Եղեռնը ճանաչած պետությունների ցանկը։