Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված ընդդիմադիր 17 ուժերի հետագա գործողություններին, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների մասին իրենց մոտեցումներին, վարչապետ դառնալու մասին իր նկրտումների և ներքաղաքական իրավիճակին առնչվող այլ հարցերի։
«Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ բարոյական, ոչ քաղաքական առումով իրավունք չունի զբաղցնել երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա»,-ասում է Արթուր Վանեցյանը։