Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է արցախյան պատերազմում հատկապես ռազմական ավիացիայի կիրառման արդյունավետության խնդրի մասին։
Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` պատերազմի ընթացքում բաց աղբյուրներից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դարձել, որ օգտագործվել են հիմնականում ՍՈՒ–25 գրոհային ինքնաթիռներ, առնվազն մեկ դեպքում էլ կիրառվել է ՍՈՒ–30 կործանիչ, որն ավիացիոն չկառավարվող հրթիռներով խոցում է իրականացրել։ Լայնորեն կիրառվել է նաև ուղղաթիռային պարկը` և՛ հարվածային, և՛ ուղևորափոխադրող։