Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի չեզոք ջրերի հատվածում ԱՄՆ-ի երկու հետախույզ ինքնաթիռ է որսացել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռն ու բազային պարեկային ավիացիայի Р-8A «Պոսեյդոն» ինքնաթիռը հայտնաբերվել են ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից: Վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ռուս օդաչուներն ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ էին որսացել նաև Սև ծովի ջրատարածքում: Ինքնաթիռները «բռնելու» կադրերը՝ մեր տեսանյութում։