Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկում անցած անձինք տուն են գնացել։ Փորձն ավարտված է, սակայն դեռ շուտ է վերջնական արդյունքների մասին խոսել։ Ամփոփիչ հետազոտություն անցնելու համար կամավորներին ևս մեկ անգամ կհրավիրեն Բուրդենկոյի անվան հոսպիտալ, որտեղ նրանք մի քանի շաբաթ են անցկացրել։ Հետո ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն Գամալեայի անվան հետազոտական կենտրոն. դեղորայքը հենց այնտեղ է մշակվել։ Հետո միայն ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն կտա կամ չի տա պատվաստանյութին։ Թե երբ դա տեղի կունենա, և որտեղ են նախատեսում պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել, դիտեք մեր տեսանյութում։