Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արևմենիայի հետ զրույցի ընթացքում ամփոփել է քաղաքական տարին և խոսել ՀՀ արտաքին քաղաքականության մասին` այդ համատեքստում անդրադառնալով մասնավորապես հայ–ռուսական հարաբերություններին։
Արամ Սարգսյանի դիտարկմամբ` ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջովին ձախողված էր, որովհետև քաղաքականության մեջ, ըստ նրա, պետք է միշտ հիշել, որ կան հստակ չափորոշիչներ և եթե խոսքը գործի չի վերածվում, ապա նման վարքագիծը քննարկվում է բոլորովին այլ հարթության մեջ։