Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«5165» ազգային շարժման ղեկավար Կարին Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է շարժման գործունեությանն ու հեռահար նպատակներին։
Կարին Տոնոյանի փոխանցմամբ` վերոհիշյալ շարժման մղիչ ուժը Հայաստանի նկատմամբ սերն է, իսկ նպատակը հայրենիքը վերականգնելու ձգտումը` հույս արթնացնելով ժողովրդի մեջ, որպեսզի նա կրկին կամք դրսևորի վերեկերտելու իր երկիրը։
«Մեր շուրջը հիմա համախմբվել են շատ մարդիկ, սակայն մեր խնդիրն է ամբողջ ժողովրդին համախմբելը։ Երկիրը շենացնելու տարբեր ձևեր կան և ցանկացած մարդ պետք է այդ գործընթացին մասնակցի ըստ իր կարողությունների ու նախասիրությունների։ Չի կարելի, որ մարդիկ մնան անտարբեր, ինչն այս պարագայում ամենամերժելի երևույթն է, առավել ևս, որ մեր երկրում գրեթե բոլոր ոլորտներում կա ահռելի աշխատանք կատարելու կարիք ու պահանջ»,– նշեց «5165» ազգային շարժման ղեկավարը։