Օշականի կենտրոնում վեր խոյացած 2 բլուրներից մեկին տեղացիները «Դիդի կոնդ» են կոչում: «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր)։ Հայտնաբերված նյութերի մի մասը ցուցադրված է ՀՀ պատմության թանգարանում։ Բլրի վրա է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը: Այն համարելով 12-14-րդ դարերի կառույց ճարտարապետ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն» աշխատության մեջ այն անվանում է Թուխ Մանուկ: Այն բիայնական ամրոցի ներսում է, ինչից էլ ենթադրվում է, որ նրա տեղում եղել է ավելի հին սրբատեղի, որի հիմքերի վրա էլ կառուցվել է մատուռը: Ամեն տարվա կրկնազարդի օրը՝ Հիսուս Քրիստոսի Հարության օրը՝ Զատիկին հաջորդող կիրակին, Կոնդի ուխտն է: Արի Օշական/ Նոր հոլովակը ՇՈՒՏՈՎ Come to Oshakan/New Video Comming Soon Facebook: https://www.facebook.com/ctoshakan/ Instagram: http://instagram.com/ctoshakan Gmail:
[email protected] Mail:
[email protected]