Monday, 10 August, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Հայաստան, երկիր դրախտավայր (Armenian music)

Հայաստան, երկիր դրախտավայր (Armenian music)У вашего броузера проблема в совместимости с HTML5
Գաբրիել Երանյանի (1827 - 1862թթ.) «Հայաստան երկիր դրախտավայր» երգն է՝ Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանի մշակմամբ (խոսք՝ Հովհաննես Միրզա - Վանանդեցու, 1772-1841 թթ.): Կատարում են Ֆաբիեն Ջանոյանը և "Սահակ-Մեսրոպ" երգչախումբը: Դաշնակահար՝ Ժուլիեթ Յիլմազյան: Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանը ծնվել է 1892 թվականին Կ.Պոլսում, երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան գիմնազիայում, աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և խմբավար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրել է «Հայկական երաժշտական ընկերությունը»։ Վ.Սարգսյանն իրականացրել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը։ Կոմիտասի մյուս աշակերտների հետ 1920 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ նշանակվել է հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավար։ Այնուհետև, Բելգիայում ստեղծել է «Հայեր» երաժշտական ընկերությունը, հիմնել երգչախումբ։ Վարդան Սարգսյանը սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում։ 1931 թվականին Մարսելում կազմակերպել է երկրորդ «Հայկական երաժշտական ընկերությունը», իրականացրել Կոմիտասի և իր իսկ ստեղծագործությունների կատարումները։ 1947 թվականին Վ.Սարգսյանը տեղափոխվել է Փարիզ։ Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայ պոետների խոսքերով գրված երգեր, «Սրբազան երգեցողությունք Հայաստանյաց եկեղեցվո» ծավալուն աշխատությունը։ Վ.Սարգսյանի դերը մեծ է իր ուսուցչի՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքման եւ հրատարակման գործում։ Նրա շնորհիվ լրացվել եվ հրատարակվել է Կոմիտասի «Պատարագը»։ Վարդան Սարգսյանը մահացել է 1978 թվականին։ A song by Gabriel Yeranyan "Hayastan, yerkir drakhtavayr" (Armenia, the paradise land). Lyrics by M. Vanandetsi. Cultivation by Vardan Sargsyan (Komitas Vardapet's disciple). Perform Fabienne Chanoyan and "Sahak-Mesrop" choir. Piano by Juliette Yilmazyan. Երգի խոսքերը՝ Հայաստա'ն, երկիր դրախտավայր, Դու մարդկայնո ցեղիս օրրան, Դու և բնիկ իմ Հայրենիք, Հայաստա'ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ Ոգևորի ի նոր խրաս, Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ, Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստա՜ն, անո'ւն փարելի, Ի քեզ հանգիստ Նոյան տապան, Եգիտ և քև ապրեցավ Նոյ, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Գետք քաջառաջք ադենաբուղխ Զհողդ բարի առնեն հուռթի, Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ, Քև, քև պանծամ, փառք իմ միայն: Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստան, ծնող դյուցազանց Եվ հրաշալյաց հանդիսարան. Քո զեփյուռին քաղցր և շնչյուն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան, Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան, Զոր շնչեցին և զորացան, Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ, Զքեզ, զքեզ, սեր իմ միայն Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Теги: Music of Armenia

Мой аккаунт