У вашего броузера проблема в совместимости с HTML5
«Կարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում մեր լրագրողն այս անգամ զրուցել է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ: Վերջինիս գնահատմամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և պաշտոնատար մյուս ճարտարապետները հետևողականորեն ապականում են մայրաքաղաքի պատմական, ճարտարապետական դեմքը: Երիտասարդ մասնագետի կարծիքով` գլխավոր ճարտարապետի կողմից ձեռքբերում ներկայացվող Հյուսիսային պողոտան մեծ կորուստ էր մայրաքաղաքի համար, իսկ այն, ինչ իրականացվում է ապամոնտաժման քողի տակ, կարող է հետևանք դառնալ, որ առաջիկայում Երևանը դիտվի ընդամենը 20 տարվա պատմությամբ քաղաք: