Wednesday, 17 June, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Լևոն Շանթ - Հին Աստվածներ

Լևոն Շանթ - Հին ԱստվածներУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Հատված «Հին Աստվածներ» ռադիոբեմադրությունից... Իջե՛ք,իջե՛ք, երազներ, իջե՛ք զգույշ երազներ, շոյո՛ղ,անո՜ւշ երազներ, իջե՛ք քնքո՜ւյշ երազներ: Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր, բախտի կարկաչ ու հույսեր. դող ու անձուկ ու կարոտ, ծածուկ արցունք վարանոտ. խելքի-մտքի հակասում, միշտ նո՛ր կյանքի սպասում... Իջե՛ք,իջե՛ք, երազներ, ... Գգվանք,ժպիտ, գույն ու բույր, աչեր վճիտ ու համբույր. իղձեր անվերջ, անմեկին, տագնապ ու տենչ մոլեգին. օրօր,գրգիռ ու հույզեր, սրտի թրթիռ, երգ ու սեր... Իջե՛ք,իջե՛ք, երազներ, ... Աստղեր թովիչ, բոց ու կայծ, ցնորքներ վառ ու առկայծ. հավատ ուժի, մեծության փառքի,կամքի գոյության. շռինդ,թնդյուն, հպարտանք, իմաստություն... բյո՛ւր պատրանք: Իջե՛ք,իջե՛ք, երազներ... Լ. Շանթ 1909 թ.
Мой аккаунт