Tuesday, 09 June, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Մեր մեծերը - Սիամանթո

Մեր մեծերը - ՍիամանթոУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Սիամանթո (Ատոմ Յարճանյան) (1878 - 1915), արևմտահայ բանաստեղծ։ Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1892 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում։ Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1898 թ-ին, «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում: Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում: 1902 թ-ին տպագրվել է նրա առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն, և գրական աշխարհը ողջունել է գաղափարի բանաստեղծի հայտնությունը: Այնուհետև հրատարակվել են «Հայորդիներ» ընդհանուր խորագրով բանաստեղծական 3 շարքերը (1905, 1906 և 1908 թթ.): Եթե «Դյուցազնորեն»-ում հիմնականում ցասման և պայքարի տրամադրություններ են («Արշալույսները», «Ճակատամարտը» և այլն), ապա երկրորդում գերիշխողը հոգեկան ապրումներն են: Պատմության դասերի մեջ խտացնելով դարերի վրեժը («Դարերու վրեժ», «Հողին ձայնը», «Մենախոսություն» և այլն) ու շիկացնելով այն փլատակված հայրենիքի սարսուռներով («Որբերու ճակատագրեն», «Բանտերու խորանեն», «Կախաղաններու կատարեն» և այլն)՝ Սիամանթոն ազատագրական պայքարի է կոչում Հայորդուն ու նրա հերոսական մաքառումները բոցավառում հաղթանակի հավատով: 1907 թ-ին Փարիզում լույս է տեսել «Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը, որտեղ գերակշռողը տառապանքի փիլիսոփայական վերապրումներն են: Միևնույն ժամանակ նահատակության հերոսը հույսի ջահեր է վառում նրա հոգում («Ես երգելով կուզեմ մեռնիլ...», «Ասպետին երգը», «Հույսին համար» և այլն): 1908 թ-ին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, Սիամանթոն նույնպես վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1909 թ-ին գրել է «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը՝ հայոց եղեռնամատյանի արյունոտ էջը. սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի: 1909 թ-ին Սիամանթոն մեկնել է ԱՄՆ, որտեղ եղել է Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» թերթի խմբագիրներից մեկը։ Նա լույս է ընծայել բանաստեղծությունների նոր շարք՝ «Հայրենի հրավեր»: 1913 թ-ին ուղևորվել է Թիֆլիս, ընկերանալով Հայ Հեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի դագաղին, հանդիպել հայ գրողների և ազգային գործիչների հետ, այցելել Էջմիածին, Օշական, գնացել Բաքու, ապա մեկնել Եվրոպա: Վերադարձել է Կոստանդնուպոլիս լավատեսությամբ լեցուն ու նոր մտահղացումներով: Նրա պոեզիան որոշ աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հետ: Սիամանթոյի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Мой аккаунт