1. Սքանչելի, Ողորմած Փրկիչ,
Մեղքերը ներող, թանկ Ընկեր:
Ով գիտեր, որ մանուկն այդ
Կարող էր մարդկանց փրկել,
Օ՜, հոգիները ապրեցնել:
2. Ինձ զորացնում է Հոգին Սուրբ,
Մխիթարում, բարձրացնում,
Հույս տալիս, երբ անհույս եմ,
Առաջնորդում է ինձ,
Իր մեղմ ձայնով խոսում սրտիս:
Կրկներգ.
Դու ես միակն, Ում օրհնում եմ,
Դու ես միակն, Ում պաշտում եմ:
Քո շնորհքով ես փրկված եմ,
Օ՜, երգում եմ Քեզ,
Սիրտն իմ ընդմիշտ նվիրում եմ Քեզ:
3. Ինձ արարող, սիրող Հայր,
Հավատարիմ, ողորմած,
Խոսքը Քո ապրեցնում է
Եվ զորացնում տկարին,
Եվ օգնում հաղթել չարին:
Լyrics - Merry Hovhannisyan
Guitar - Sergey Areskin
Violin - David Koninyan
Percussion - Gevorg Khechoyan