Ստեփանակերտում տեղի է ունեցել ″Մարդը եւ տիեզերքը″ գիտաժողովը Մարդը տիեզերքի գաղտնիքներով սկսել է հետաքրքրվել դեռ հազարամյակներ առաջ, երբ դեռ աստղերն ու համաստեղությունները երկինք տեղափոխված հերոսներ էին, արեւն ու լուսինը` աստվածներ: Ժամանակի հետ պատկերացումները փոխվեցին, հստակեցվեցին: Իսկ 1969 թվականին, երբ առաջին անգամ մարդը ոտք դրեց Լուսնի վրա, նոր աշխարհներ հայտնաբերելու մարդկության երազանքը գործնական փուլ մտավ: Արդեն մոտ մեկ ամիս է` կյանքից հեռացել է Լուսնին ոտք դրած առաջին տիեզերագնացը: Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը երեկ Ստեփանակերտում է կայացել` նրա ընկերների մասնակցությամբ: Հիշարժան այդ միջոցառմանը ներկայացել էին նաեւ Ազգային ժողովի նախագահը, օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր ուղարկել Արցախի նախագահը: В Степанакерте состоялась научная конференция ″Человек и космос″ Человек интересовался космосом с незапамятных времен, когда еще звезды и созвездия были для него героями, переместившимися на небо, а солнце и луна -- божествами. Со временем представления изменились, прояснились. А в 1969 году, когда человек впервые ступил на Луну, мечта человечества об открытии новых миров вступила в практическую стадию. Прошло около месяца с тех пор, как из жизни ушел первый космонавт. Первая научная конференция, посвященная памяти Нила Армстронга, состоялась в Степанакерте при участии его друзей. На конференции также присутствовали спикер парламента Арцаха, представители законодательной и исполнительной власти. Обращение к участникам научной конференции также направил президент Республики Арцах.