″Մռակած″ պետական կամերային երգչախումբը հանդես է եկել ″պետերբուրգյան″ ծրագրով
Հայկական երգչախմբային արվեստին պետերբուրգցի ունկնդիրները դեռևս անցյալ տարի էին ծանոթացել, երբ ″Երգող աշխարհ″ միջազգային մրցույթին մասնակցեց Հայաստանի ″Սպեղանի″ երգչախումբը և արժանացավ առաջին մրցանակային տեղերի: Արցախցիներն էլ շարունակեցին ու ամրապնդեցին հաղթանակները: Հուլիսի 29-ից օգոստոսի 9-ը Սանկտ-Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան ″Երգող աշխարհ″ երգչախմբային կոլեկտիվների 7-րդ միջազգային մրցույթին պատասխանատվության լրացուցիչ չափաբաժնով է մեկնել ″Մռակած″ պետական կամերային երգչախումբը և մրցանակների մեծ չափաբաժնով էլ վերադարձել: Կամերային երգչախմբերի մեջ առաջին, հոգևոր երաժշտություն անվանակարգում` երկրորդ տեղ, հանդիսատեսի համակրանք և ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ:
Երեկ մշակույթի և երիտասարդության պալատում հուշերի երեկո էր. համերգային ծրագիրը, որ ներկայացրել էր երգչախումբը Սանկտ Պետերբուրգում, լսելու հնարավորություն ստացան նաև ″Մռակած″-ի արցախցի երկրպագուները: Համերգին ներկա էին նաև Աժ-ի նախագահը, հանրապետության առաջին տիկինը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:
Государственный камерный хор «Мракац» выступил с «петербургской» программой
Возможность ознакомиться с армянским хоровым искусством петербургским слушателям представилась еще в прошлом году, когда в конкурсе «Поющий мир» принял участие и одержал победу хор из Армении «Спегани». Арцахцы же продолжили и закрепили победы. На Международный конкурс хоровых коллективов и вокальных ансамблей «Поющий мир», проходящий в Санкт-Петербурге с 29 июля по 9 августа, государственный камерный хор «Мракац» отправился с дополнительной долей ответственности и вернулся с большей частью призов. Первое место среди камерных хоров, в номинации духовная музыка -- второе место, приз зрительских симпатий и особый приз председателя жюри.
Вчера во Дворце культуры и молодежи Степанакерта состоялся вечер воспоминаний: возможность прослушать концертную программу, с которой хор «Мракац» выступал в Петербурге, получили и арцахские поклонники. На концерте также присутствовали спикер парламента НКР, первая леди республики, министр культуры и по делам молодежи.