Ժամանակին մարդկանց վերացնում էին, հիմա առնում են. ռեփեր Հայկո «Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի զրուցակիցն է ռեփեր Հայկոն: Նրա Antisystem երգը մի քանի օր է համացանցում է: Այն նվիրված է Մաշտոցի պուրակի հաղթանակին, բրյուսովցիների պայքարին և առհասարակ ազատությանը: - Հայկո, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Մաշտոցի պուրակին, բրյուսովիցների պայքարին: Ինչո՞ւ որոշեցիք երգով կոչ անել հանուն ազատության, համակարգային փոփոխությունների, սոցիալական խնդիրների: - Նախ ասեմ, որ այս տիպի երգեր շատ եմ ունեցել: Իմ այլընտրանքային աշխարհայացքը ձևավորվել է մի քանի տարի առաջ, և մի քիչ ավելի խորն եմ նայում երևույթներին: 2009-ին լույս տեսավ իմ «Քուանշ» ալբոմը, որտեղ դարձյալ կային նմանատիպ թեմաներ: Antisystem-ի տարբերությունն այն է, որ կան արդեն հաղթանակներ՝ Մաշտոցի պուրակի շարժումը, և հիմա էլ բրյուսովցիների կողմից էլ եղավ առաջարկ, որ ինչ-որ երգ լինի, որ իրենց ոգեշնչի, և ես որոշեցի ավելի գլոբալացնել թեման, բայց նաև անդրադառնալ իրենց խնդիրներին: Ամբողջությամբ կարդացեք` http://www.1in.am/arm/tvprograms_sirankyun_83127.html Սիրանկյուն հաղորդաշարի նոր թողարկումները դիտեք` բաժանորդագրվելով YouTube-ի www.1in.am «Առաջին լրատվական»-ի էջին: