Հայ ժողովուրդը տարածության կողմերի և շարժման ուղղության իր իմաստավորմամբ աջ բառն է ընկած հաջող, առաջ բառերի հիմքում: Առաջ ի սկզբանե նշանակել է աջ, հետագայում նաև վերաիմաստավորվել է և դարձել առաջ, քանզի հաջողությունը կապված է առաջընթացի, պրոգրեսի հետ:
Իսկ հայկական ձախ բառը ընկած է ձախորդ բառի հիմքում:
Գրաբարում ձախը կոչվում էր ահյակ: Ձախ կողմի անվան հետ է կապված ահոկել բայը -- վնասել: Ձախ ուղղության նշանակությունը - ահյակ, որպես անհաջող, վնասող արտահայտվում էր նաև հնագույն ահոկ բառի իմաստում -- վնաս, մեղադրանք, մեղք, զանցանկ:
Թարս` բառացիորեն շրջած, հակառակ, բառի հետ կապված բոլոր բառերն ու բառակապակցությունները մշտապես օգտագործվում են սխալը, անճշտությունը, անհաջողությունը բնութագրելու համար: Օրինակ.
թարս հասկանալ -- ոչ ճիշտ հասկանալ;
թարսի պես - անհաջողություն, դժբախտություն;
թարս գնալ - անհաջող ընթանալ, հակառակ նախանշված, նպատակադրված ուղղության;
թարսել - ճամփից շեղել, շփոթեցնել;
թարսվել -- շրջվել հակառակ կողմը:
Թարս բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է չորանալ, ծարավել, ինչը անմիջական կապ ունի թոռոմելու, երաշտի հետ: Երաշտբառը կապվում է սկզբնաբառի` թարսի հետ, ինչը մարդկանց նյութական, տնտեսական կյանքում պիտի որ փոխանցեր բերքի կորուստ, չորացում, նրա թոռոմում, անձրևով բեղմնավորվելու ողջ բնության փափագը: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթեՎեր-վեր տեսակի պարերը բնության բերքատվության հետ կապված պարեր են, ապա թարս պարերը երաշտի, անհաջողության, ողջ բնության ծարավի, բերքի կորստյան, անհաջողության և վնասի, տնտեսությանն ու բարեկեցությանը, մարդկանց ուտելիքին երաշտի հասցված վնասի հետ կապված պարեր են: Երաշտից տնտեսություննում ամեն ինչ հակառակ է գնում -- թարսվում է:
Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը կարող են լինել և ոչ միայն երաշտից, ոչ միայն անբերիությունից: Հնագույն ժամանակներում հայերի, և հավանաբար նրանց նախնիների կողմից կրած, վերապրած յուրաքանչյուր աղետ, ողբերգություն ողբվում էր և ուղղեկցվում ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի հետագծերը տարբերվում են երաշտն ու անբերիությությունը ողբացող պարերի հետագծերից:
Ձախ, թարս պարերը` մասնակիցների ճիշտ, հաջողկողմին հակառակ, ընդհանուր ձախ տեղաշարժով բնութագրում են իրենց վաղնջական, ժողովրդի կողմից մոռացված բովանդակությունը:
Հին ժամանակներում ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը պարել նշանակել է կամ ողբալ իր համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, անհաջողությունը, վնասը, կամ իր անհաջող, վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով -- հմայությամբ աղետ, չարն ու փորձանք կանչել թշնամու գլխին:
Թարս պարերից ընդամենը մի տարբերակը ներկայացնելով ասենք, որ այս տարբերակը Սարիղամիշի տարբերակն է:
Պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկուտներով, իրարից բավականաչափ հեռու կանգնելով, այնպես, որ պարողների 45˚-ով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում:
Արմունկները ծալված են սուր անկյունով: