Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է Արցախի էներգետիկ անվտանգության հարցերի մասին։
Շրջանառվող տեղեկատվության համաձայն` արցախյան պատերազմի և նոյմեբերի 9–ին կնքված հրադադարի հայտարարության արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը։
Արա Մարջանյանի դիտարկմամբ` կորուստն, ինչ խոսք, ցավոտ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ անցած տարիներին Արցախում ուղղակի աննախադեպ հաջողությամբ զարգանում էր փոքր հիդրոէներգետիկան, որոշակի աշխատանքներ էին տարվում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Նրա փոխանցմամբ` Արցախում վերջին տարիներին կառուցվեց մոտ 12-13 փոքր ՀԷԿ–եր, որոնց զգալի մասն այժմ անցնում է ադրբեջանական վերահսկողության ներքո։