Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021» (TechWeek Artshakh-2021) ՏՏ ոլորտին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառման օրերին Արցախը կհյուրընկալի միջոցառման ավելի քան 1200 մասնակիցների, շուրջ 60 տեղական ու արտերկրի կազմակերպությունների ներկայացուցիչների։ Միջոցառումն Արցախում կազմակերպելու հիմնական նպատակը Արցախին ու արցախցիներին աջակցելն է։ Արցախյան տեխնոլոգիական շաբաթին մասնակցելու համար Արցախ մեկնելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել կազմակերպիչների հետ techweek.am կայքի միջոցով։