Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներսում տեղի ունեցող գործընթացներին, իշխանություն–ընդդիմություն պայքարի վերջին դրսևորումներին և արտահերթ ընտրությունների հեռանկարին։
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն, նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։