Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Փաստաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ստեղծվելիք Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների հետագա գործունեության արդյունավետության խնդրին։
Նորայր Նորիկյանի դիտարկմամբ` գործող իրավակարգավորումները, գործող դատական իշխանության ինստիտուտները բավարար էին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները լիարժեքորեն քննելու, իրապես արդարադատություն իրականացնելու համար, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործիքակազմով կոչված էր ապահովել դատարանների բնականոն գործունեությունն ու դատավորների անկախությունը, հետևաբար առանձնացված մասնագիտական կառույց ստեղծելու անհրաժեշտություն չկար։