Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահների գործունեության հեռանկարին, հետպատերազմյան իրողություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունեն բանակցային գործընթացի հետ։
Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ակնհայտ է, որ ռուսական շահերից չի բխում Արցախի գոյությունն առանց որևէ կարգավիճակի, հակառակ պարագայում այդտեղ ռուս խաղաղապահներ տեղակայելու տրամաբանությունն ըստ էության չէր աշխատելու, հետևաբար ռուս համանախագահ Պոպովի մեկնաբանությունները տեղավորվում են հիշյալ տրամաբանության մեջ։