Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Լրագրող–մեկնաբան Նաիրի Հոխիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստին։
Նաիրի Հոխիկյանի կարծիքով Բայդենը մեկն է ամերիկյան նախագահներից, ով գորընթացը հասցրեց այն հանգրվանին, երբ ԱՄՆ–ի այսօրվա աշխարհաքաղաքական շահը պարզապես հնարավորություն է տալիս արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը։ Ըստ նրա իրականում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն թաքցրել, որ ընդունում են ցեղասպանության կատարման իրողությունը, սակայն մյուս կողմից էլ չեն թաքցրել այն դիրքորոշումը, որ ելնելով քաղաքական նկատառումներից` նախկինում չէին կարող այդ մասին պաշտոնապես խոսել։