Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և խոսել նախատեսվելիք արտահերթ ընտրությունների մասին։
Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` այս պահին Հայաստանի հանրապետությունում նախաձեռնված է իրականացնելու ապօրինի գործընթաց, ըստ էության կազմակերպված հանցավոր մի գործունեություն, որի նպատակը ՀՀ ժողովրդից բռության միջոցով իշխանությունը զավթելն է, և որպեսզի ասված խոսքերը վերացական չհնչեն, Ղազարյանը տվեց դրանց իրավական հիմնավորումները։