Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Վաշինգտոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ–ն կկրճատի իր զինվորականների թիվը Գերմանիայում։ Պաշտպանության նախարարի խոսքով`առաջիկայում շուրջ 12 հազար զինծառայողներ կլքեն Գերմանիան։ Նրանցից ավելի քան 6 հազարը տուն կվերադառնան, մյուսներին կտեղափոխեն Եվրոպայի այլ երկրներ, մասնավորապես` Իտալիա և Բելգիա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայից զորքը դուրս բերելու մասին խոսել էր դեռ այս տարվա հունիսին։ Իր որոշումը նա բացատրել էր այն հանգամանքով, որ Բեռլինը չի ցանկանում բարձրացնել պաշտպանական ծախսերը` չնայած ՆԱՏՕ–ի ցուցումներին։ Ինչ է նշանակում այդ քայլը Եվրոպայի և Ռուսաստանի համար` պատմում ենք մեր տեսանյութում։