Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է մայրաքաղաքում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած դժվարությունների, մաքրման աշխատանքներում քաղաքապետարանի թերացումների և մայրաքաղաքին վերաբերող այլ խնդիրների մասին։
Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ` փողոցների մաքրման աշխատանքներն իսկապես տեսանելի չեն և դա հետաքրքիր է զուտ այն առումով, որ հիմա քաղաքապետարանն ունի ավելի մեծաթիվ տեխնիկա, որը քանակապես գերազանցում է նախկինում «Սանիտեկի» ունեցած տեխնիկային։