Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պետական սահմանների ամրացման ու տեղորոշման աշխատանքներին։ Ըստ Ստեփանյանի, սահմանների քարտեզագրումը բարդ ու երկարատև աշխատանք է, քանի որ օգտագործվող աշխատանքային նյութերը տարբեր են իրենց տեսակով և տվյալ ժամանակի պահանջներով։
«Փաստացի այսօր ունենք սահմանների նկարագրեր, ինչպես նաև խորհրդային ժամանակների տեղագրական քարտեզներ, որոնք համեմատությունների և փոխակերպումների միջոցով պետք է համապատասխանեցնենք այսօրվա իրավիճակին»,-ասում է մասնագետը։