Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է տնտեսական միտումներին, վիճակագրական տվյալներին, տարվա կտրվածքով հնարավոր զարգացումներին և տարբեր հարթակներում հնչվող տնտեսական աճի կանխատեսումներին։
Արմեն Քթոյանի դիտարկմամբ`տնտեսական ինքաբավությունն ու արտաքին շուկաներից կախվածությունն ըստ էության տարբեր խնդիրներ են։ Ըստ նրա` Հայաստանի պարագայում համաշխարհային շուկաներին ինտեգրումն, ընդհանուր տնտեսության ծավալով վերցրած, բարձր չէ ու այդ գործընթացը բնութագրվում է արտաքին առևտրաշրջանառություն–ՀՆԱ հարաբերակցությամբ և այդ տեզսանկյունից Հայաստանն այլ երկրների համեմատությամբ առաջատար դիրքերում չէ։