Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ Տիգրան Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին։
Տիգրան Մարկոսյանի դիտարկմամբ` թեև գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին, սակայն անցած տարիներին դրանում որոշակի փոփոխություններ կատարվել են, այդուհանդերձ դրանում առկա իրողություններն այնքան էլ համահունչ չեն տվյալ ոլորտում իրավունքի զարգացման միտումներին և մակարդակին։ Ըստ նրա` 2015 թվականին եղան սահմանադրական բարեփոխումներ, որոնցում առկա որոշ հիմնադրույթներ անհրաժեշտ դարձրին նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի բարեփոխումները։