Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Էստոնիան ու Լատվիան պատերազմ են հայտարարել Լենինգրադի մարզում տեղակայված 5G աշտարակների դեմ: Բալթյան երկու երկրները դժգոհ են, որ ռուսական կապի օպերատորները նոր սերնդի բջջային կապը փորձարկում են 4,8–4,99 ԳՀց հաճախականություններում։ Չէ՞ որ այդ տիրույթում են աշխատում ՆԱՏՕ-ի (որի անդամ են Էստոնիան ու Լատվիան) ռազմական ավիացիոն համակարգերը։ Եվ իբր 5G ռուսական աշտարակները կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել դաշինքի ավիացիայի համար: Ռուսաստանի դեմ է բողոքում նաև Ֆինլանդիան, որն ընդգրկված չէ Հյուսիսատլանտյան դաշինքում, բայց որի ռազմական համակարգերը համապատասխանեցված են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Այժմ պահանջում են, որ Ռուսաստանը հրաժարվի այդ հաճախականություններից։