Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ընտրական օրենսգրքի փոփոխություններին և հունիսի 20–ին նախանշված արտահերթ ընտրություններից առաջ հիմնական քաղաքական ուժերի դասավորվածությանն ու հնարավորություններին։
Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ` «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը հիմնական խոստումներից մեկն էր, որի մասին խոսում էր քաղաքական իշխող ուժը դեռ իշխանության գալուց առաջ, և եթե 2018 թվականի ընտրությունների պարագայում կար ժամանակի հետ կապված օբյեկտիվ խնդիր, ապա դրանից հետո տրամաբանական էր ակնկալել, որ մինչև արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ցիկլը ինչ–որ փոփոխություններ կլինեն, բայց ամեն ինչ, այսպես ասած, ափալ–թափալ իրականացվում է վերջին պահին, ուստի մեծ փոփոխությունների չարժե սպասել։