Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Ռեժիսոր, ռազմական փաստավավերագիր Արշակ Զաքարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է հետպատերազմյան իրողությունների և բուն պատերազմի պատճառների, ինչպես նաև Քարվաճառը հանձնելու հանգամանքների մասին։
Արշակ Զաքարյանի դիտարկմամբ` պատերազմը կանխամտածված էր, շատ մանրակրկիտ հաշվարկված ու գծագրված։ Ըստ նրա`իշխանության եկած ապազգային ուժերն Ադրբեջանին հանձնեցին մեր որդիների, հայրերի, եղբայրների կյանքով ազատագրված տարածքները։ Զաքարյանի կարծիքով` ժողովուրդը 2019 թվականին ցնծում էր, որ Հայաստանում ի վերջո ժողովրդավարական ընտրություններ կայացան, սակայն այդ ամենի արդյունքում իշխանությունը վերցրին հայատյաց ու ապազգային ուժերը։