Friday, 20 June, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

ԱՄՆ-ն վախեցել է Անտլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ՌԾՆ-ից․ այժմ ՆԱՏՕ-ում մտածում են շրջափակման մասին

ԱՄՆ-ն վախեցել է Անտլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ՌԾՆ-ից․ այժմ ՆԱՏՕ-ում մտածում են շրջափակման մասինУ вашего броузера проблема в совместимости с HTML5

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները վախեցել են Ատլանտյան օվկիանոսում ռուսական նավատորմի ակտիվությունից։ Արևմտյան զինվորական պաշտոնյաները կարծում են, իբրև ՌԴ ՌԾՆ-ն սպառնում է տարածշրջանային անվտանգությանը։ Պենտագոնում առանձնակի մտավախություն ունեն ռուսական սուզանավերի վերաբերյալ, որոնք «առավել հաճախ են սկսել հայտնվել ԱՄՆ-ի ափերի մոտ» և «Ցիրկոն» գերձայնային նոր հրթիռի վերաբերյալ, որն արդեն հաջորդ տարի կհամալրի ՌԴ ՌԾՆ-ի սպառազինությունը։ Ամերիկացի զինվորականները վախենում են, որ սուզանավերն այդ նորագույն հրթիռի օգնությամբ կկարողանան խոցել ցամաքային թիրախները ԱՄՆ տարածքի մեծ մասում։ Միևնույն ժամանակ «Ցիրկոնը» նրանց համար անխոցելի կլինի։ Այդ պատճառով ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում փորձում են միջոց գտնել՝ թույլ չտալու համար ռուսական ռազմական նավերին մոտենալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ափերին։ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաների մտքին եկած գաղափարներից մեկը շրջափակումն է։ Թեպետ այդ տարբերակը պատերազմ հայտարարելուն է հավասարազոր։

Мой аккаунт