Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Չեխիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանին վերադարձնել խորհրդային մարշալ Իվան Կոնևի արձանը, որի բանակը 1945 թվականին Պրահան ազատագրել էր նացիստներից։ Երբ այս տարվա ապրիլին Պրահայի քաղաքային իշխանություններն արձանը ցուցադրել են, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիմել է չեխ գործընկերներին` խնդրելով վերադարձնել այն։ Սակայն Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը հայտարարել է, որ տվյալ հարցն իր գերատեսչության իրավասությունից դուրս է։