Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի մասին պայմանագրից։ Հունվարի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարեցին, որ Մոսկվան սկսում է համաձայնագրից դուրս գալու ներպետական ընթացակարգերը: Ինչպես հետևում է գերատեսչության հայտարարությունից՝ որոշումը կապված է փաստաթղթի գործողության առաջընթացի բացակայության հետ:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Մինչև վերջերս մասնակիցներն էին 34 պետություն, սակայն 2020 թ․-ի նոյեմբերին ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ պայմանագրից՝ Ռուսաստանին մեղադրելով դրա պայմանների բազմակի խախտումների համար։ Մոսկվան հայտարարել է, որ Վաշինգտոնը լքել է պայմանագիրը մտացածին պատրվակով։ Արդյո՞ք դիտորդական թռիչքներ կիրականացվեն, ինչպե՞ս կփոխվի գլոբալ անվտանգությունը՝ դիտեք մեր տեսանյութում։