Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հանրապետության անվտանգության հետ կապված հիմնախնդիրներին հատկապես հետպատերազմյան իրողությունների համատեքստում։
Հրանտ Մելիք–Շահնազարյանի դիտարկմամբ` ադրբեջանական զինուժը, որն այսօր տեղակայված է Շուշիում, Հադրութում և այլ վայրերում, իրականում կտրված է հիմնական բանակից, չունի մատակարարման ճանապարհներ դեպի Շուշի, հետևաբար ստիպված է օգտվել այն ճանմապարհներից, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո։ Քաղաքագետի խոսքով` այդ հանգամանքը դրդում է ադրբեջանցիներին ամեն ինչ անել, որպեսզի անվտանգ մատակարարում ապահովեն դեպի Շուշի, ուստի ցանկանում են հատկապես Կարմիր Շուկայի տարածքը դարձնել ապառազմականացված գոտի, որ այնտեղ չլինի հայկական զինուժ։