Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի «հակահարված» հաղոչրդման շրջանակում անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների ու հնավայրերի ճակատագրին։
Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ` Տիգրանակերտի կորուստը մեր քաղաքակրթական սկզբի վկայության կորուստն է, մինչդեռ արցախյան Տիգրանակերտի պեղումներն աշխարհին ցույց են տվել հնագույն քաղաքի գոյությունն ու դրա հայկական ծագումնաբանությունը, որն այսօր ադրբեջանցիները ցանկանում են ձևախեղել։