Thursday, 20 August, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Ռուսաստանը Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին

Ռուսաստանը Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղինУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Ռուսաստանում նշել են, թե ինչը կարող է այլընտրանք դառնալ Սուեզի ջրանցքին։ ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնևի կարծիքով՝ միակ պահուստային տարբերակը Հյուսիսային ծովային ուղին է (ՀԾՈւ)։ ՀԾՈւ-ն Ռուսաստանի գլխավոր արկտիկական նավագնաց մայրուղին է։ Այն ձգվում է Կարայի դարպասներ նեղուցից մինչև Չուկոտկա՝ Դեժնյովի հրվանդան։
Սուեզի ջրանցքին՝ աշխարհի կարևորագույն և ամենածանրաբեռնված ծովային առևտրային ուղիներից մեկին այլընտրանք գտնելու մասին սկսեցին խոսել Ever Given կոնտեյներային բեռնատար նավի հետ կապված միջադեպից հետո։ Մարտի 26-ին նավը ջրանցքի 151-րդ կիլոմետրի վրա հայտնվել էր ծանծաղուտում՝ մի քանի օրով արգելափակելով նավերի շարժը։ Տարբեր գնահատականներով՝ այդ պատահարը համաշխարհային տնտեսության վրա միլիարդավոր դոլարներ է արժեցել։ Արդյո՞ք Հյուսիսային ծովային ուղին իսկապես լավ այլընտրանք է Սուեզի ջրանցքին և ինչ հեռանկարներ ունի այն՝ դիտեք մեր տեսանյութում։

Мой аккаунт