У вашего броузера проблема в совместимости с HTML5
Մոտ 2 ամիս առաջ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նոտարական համակարգում տիրող բարձիթողի վիճակին: Արդարադատության նախարարությունը հանձնարարական ստացավ կարճ ժամանակում շտկել իրավիճակը: Ի՞նչ է փոխվել այս համակարգում: Երկու շաբաթ առաջ վարչապետը հստակ հանձնարարական ուղղեց նաև առողջապահության նախարարությանը, որ քաղաքացիներն այլևս ազատվեն վարորդական իրավունքի համար տարբեր տիպի տեղեկանքներ հավաքագրելուց ու դրանք ոստիկանությանը հանձնելուց, անհրաժեշտ է, որ նախարարությունը ոստիկանությանը որոշակի պարբեկանությամբ փոխանցի այդ տեղեկատվական բազան: